«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հայ ականազերծողները Դամասկոսի արվարձանում կմասնակցեն ականազերծման աշխատանքների
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    55%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 17°C
    61%
    12 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    69%
    3 կմ/ժ
  • Արարատ 19°C
    39%
    12 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    49%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    55%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    56%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    55%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    49%
    9 կմ/ժ
  • Արցախ 21°C
    57%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հայ ականազերծողները Դամասկոսի արվարձանում կմասնակցեն ականազերծման աշխատանքների

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հայ ականազերծողները Դամասկոսի արվարձանում կմասնակցեն ականազերծման աշխատանքների

Հայաստանի Հանրապետության և Սիրիայում ՄԱԿ-ի հակաականային գործողությունների ծառայության (UNMAS-ի) միջև ս. թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված համաձայնագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին Դամասկոս է մեկնել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ականազերծողների խումբը՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ:

May be an image of 2 մարդ և people standing-ը

Հայ ականազերծողները համաձայնագրի շրջանակներում իրականացնելու են Դամասկոսի արվարձանի Դարայա ավանի գյուղատնտեսական նշանակության շուրջ 2 մլն քմ հողատարածքների մակերեսային և խորքային հումանիտար ականազերծման աշխատանքներ:

Նոյեմբերի 22-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է իրականացվելիք ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև՝ հայ մասնագետների Սիրիայում աշխատանքների իրականացման հետ կապված մանրամասներ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի հակաականային գործողությունների ծառայության (UNMAS) ղեկավարության, ինչպես նաև՝ Սիրիայի տեղական իշխանությունների հետ։

Թեմայի այլ նորություններ