Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    54%
    24 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 18°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    19 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման նպատակը պատերազմը հիմքից զրկելն ու բացառելն է․ Փաշինյան

Տավուշի հատվածում սահմանազատման գործընթացն ունի մեկ նպատակ՝ անիմաստ, անիրագործելի դարձնել պատերազմը․ այս հատվածներում սահմանային սյուների տեղադրման աշխատանքների 90 տոկոսն արդեն արված է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս փուլում մեր նպատակը ոչ թե վերլուծություն անելն է՝ պատերազմ կլինի, թե չի լինի, հարձակում կլինի, թե չի լինի, այլ այնպես անել, որ պատերազմը բացառվի: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով: Մենք այդտեղ միայն Կիրանցի, Ոսկեպարի խնդիրը չենք լուծում: Մենք Հայաստանի Հանրապետության խնդիրն ենք լուծում: Այս գործընթացն ունի մի նպատակ՝ անիմաստ, անտրամաբանական և անիրագործելի դարձնել պատերազմը, պատերազմը զրկել տեղի ունենալու հիմքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ նախկինում փորձել է զգույշ լինել նման գնահատականներ տալուց, որովհետև իր համար եղել են հարցեր, թե ինչպե՞ս կընթանա սահմանազատման, ավելի կոնկրետ՝ սյուների տեղադրման գործընթացը. դա կլինի աշխատանքային գործընթա՞ց, թե՞ քաղաքական իրադրության սրման, բախումների գործընթաց:

«Այս պահի դրությամբ աշխատանքի մեծ մասը՝ 90 տոկոսն արված է արդեն: Եվ ինչքան այդ աշխատանքն առաջ է գնում, ավելի է ուժեղանում այն համոզմունքը, որ ձևավորվում են անվտանգային երաշխիքներ և պատերազմը զրկվում է հիմքից, դառնում է անտրամաբանական, ոչ լեգիտիմ»,-ընդգծեց նա:

Վարչապետն ուշադրություն հրավիրեց մի փաստի վրա. «Սա Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, երբ մենք անվտանգության երաշխիք ենք ստեղծում մեր ինքնիշխան որոշման շրջանակներում, ինքներս մեր սեփական ձեռքերով, ինքներս ենք առերեսվում իրավիճակի հետ՝ ինչքան էլ, որ դժվար լինի: Ինքնիշխանությունը նաև սա է, երբ դու առերեսվում ես քո առաջ եղած խնդրի հետ և քո ինքնիշխան որոշումներով գնում ու ապահովում ես մի շարք խնդիրների լուծումներ»:

Թեմայի այլ նորություններ