Մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել:
Պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 «Mercedes», «Toyota Camry» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Տեղում պարզվել է, որ «Toyota Camry»-ն պատկանում է հաղորդավար Տիգրան Հարությունյանին, «Mercedes»-ը պատկանում է Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Սերգեյ Մալխասյանին, «Mercedes» մակնիշի «88 XH 888» համարանիշի ավտոմեքենան պատկանում է Երևանում բնակվող 23-ամյա Րաֆֆի Սաֆարզադե Մոհամմադ Քազեմիին, իսկ «Nissan»-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը պարզվում է:
«Nissan»-ը, «Toyota»-ն և Ս. Մալխասյանի «Mercedes»-ը եղել են կայանված, երբ «88 XH 888» համարանիշով «Mercedes»-ը բախվել է ավտոմեքենաներին, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն, վթարի հիմնական մեղավոր «Mercedes»-ն էլ քարշակի միջոցով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանավող հատուկ տարածք: Երբ ավտոմեքենան փորձում էին տեղափոխել, կապույտ գույնի վերնազգեստով մի տղամարդ մոտեցավ պարեկներին, ու ասում էր, որ մեքենան ինքն է վարել, սակայն երբ պարեկները ճշտումների համար մի քանի հարց տվեցին, այդ տղամարդը որոշեց հետանալ դեպքի վայրից: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների այն վարել է երիտասարդ աղջիկ: «Toyota»-ի վարորդ Տիգրան Հարությունյանը հեռուստահաղորդավար է, ով նախկինում աշխատում էր «Դար 21» հեռուստաըկերությունում, այժմ «Նոր Հայաստան» հեռուստաըկերության «Face Control» հաղորդաշարի հեղինակ և վարող։
Աղբյուր` https://shamshyan.com/hy/article/2024/05/04/1260919