Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը մենք կքննարկենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը մենք կքննարկենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների ամբողջ օրակարգը մենք կքննարկենք. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Ես վարչապետ եմ ընտրվել 2018 թվականի մայիսի 8-ին, բայց ասուլիսն անում եմ մայիսի 7-ին, և պատճառներից մեկը դա է, որ վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ բարձրագույն խորհդրի նիստին, նաև երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ, և գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել է, և մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար: Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով: Իհարկե, ամբողջ օրակարգը մեր հարաբերությունների՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, մենք կքննարկենք, և թերևս այսքանը: Մնացածը երևի հանդիպման արդյունքներով կամ հանդիպումից հետ, երբ որ առիթ կլինի դրա մասին խոսել, կխոսեմ ավելի մանրամասն»,- ասաց վարչապետը:

Թեմայի այլ նորություններ