«Թշնամության կառավարում»-ը նշանակում է այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    11 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    36%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 21°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Թշնամության կառավարում»-ը նշանակում է այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

«Թշնամության կառավարում»-ը նշանակում է այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանային միջավայրին: «Ուզում եմ մեկնաբանել «թշնամության կառավարում» արտահայտությունը: Ի՞նչ է նշանակում «թշնամության կառավարում»: Դա նշանակում է՝ 1. այնպես անել, որ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում. 2. հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով շարժել դեպի զրոյացման ուղղություն: Իհարկե, այս համատեքստում դուք տեսնում եք, որ հատուկ կարևորություն ենք տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև մենք համարում ենք, որ թշնամության զրոյացումը, նույնիսկ նվազեցումը հնարավոր է, երբ որ տնտեսական հաղորդակցությունները բաց են, և այդ հաղորդակցությունն օգտագործվում է գործարարության հաղորդակցության նպատակների համար, և հընթացս զուգորդված տնտեսական շահով կարելի է և երկարաժամկետում քաղաքական իրագործելի խնդիր համարել նաև այս հարցը»,- ասաց նա:

Անդրադառնալով անվտանգության հետ կապված հարցերին՝ վարչապետն ասաց. «Անվտանգության ապահովումը մենք պատկերացնում ենք արտաքին հարաբերությունների բազմազանեցում, բանակի բարեփոխումներ, համապարփակ անվտանգության և պատշտպանության համակարգի ներդրում, բայց ես էլի ուզում եմ ասել, որ, իհարկե, անվտանգության ոլորտի այս թվարկումն էլ համապարփակ չէ. շատ կարևոր է ընդգծել, որ մեր համոզմունքն է, որ անվտանգության ապահովման ամենաարդյունավետ ֆոնային գործիքը լեգիտիմությունն է: Այսինքն՝ արտաքին հարաբերությունների բազմազանեցում՝ 1. պարտադիր լեգիտիմության հենքի վրա, որովհետև ոչ լեգիտիմության հիմա վրա այդ հարաբերությունները չեն բազմազանանա երբեք, և 2. բազմազան դառնալու դեպքում էլ չեն ունենա դրական էֆեկտներ

Թեմայի այլ նորություններ