Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան

Ապօրինի գույքի բռնագանձման բազմաթիվ հայցերը հեղափոխության արդյունք են․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով թիրախավորվում են բոլոր նրանք, որոնք ունեն ապօրինի գույք:

Վարչապետն այս մասին ասել է մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործընթացում թիրախավորվում են միայն նախկին պաշտոնյաները, իսկ այդ դեպքում ո՞րն էր հեղափոխության նպատակը:

Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացում բռնագանձվում է ապօրինի գույք, որը չունենալու դեպքում անձը չի կարող հետապնդվել:

«Շատ կարևոր է արձանագրել, որ նույն ապօրինի գույքի բռնագանձման գործերով այսօր դատարաններում են գտնվում 1 միլիարդ 300 միլիոն դոլարի ապօրինի գույքի բռնագանձման շուրջ դատական հայցեր: Այդ դատական հայցերն, ի վերջո, նաև հեղափոխության արդյունք են»,-նշեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ հեղափոխությունից հետո շատ է քննարկվում հարցը, թե ինչո՞ւ թալանվածը չի վերադարձվում:

Վարչապետը նշեց, որ ապօրինի գույքի վերադարձը պետք է իրականացվի ինստիտուցիոնալ և օրենքով սահմանված ընթացակարգով:

Ըստ նրա՝ դատարաններում գտնվող ապօրինի գույքի բռնագանձման հայցերն, ինչպես նաև որոշ դեպքերում վերադարձման հանրահայտ դեպքերը վկայում են, որ այդ առումով հեղափոխության օրակարգը չի մոռացվում, ընդհակառակը՝ հետևողականորեն այդ օրակարգն իրագործվում է:

Ապօրինի գույքի բռնագանձման հարցում վարչապետը նաև կարևորեց համապատասխան արդյունավետ ինստիտուտների ձևավորումն ու ներդրումը, ինչի շուրջ աշխատանքներն ընթացքում են:

Թեմայի այլ նորություններ