Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Շարժումը սկսվել էր մայիսի 4-ին, երբ ցուցարարների մի խումբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվել է Երևան։ «Ազգային ճակատ» թելեգրամյան ալիքի տվյալներով հրապարակում հավաքին մասնակցել են ավելի քան 60,000 քաղաքացիներ։

Իսկ «ՌԻԱ Նովոստի»-ի, տվյալներով հրապարակում և հարակից փողոցներում առնվազն 20 հազար մարդ կար։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ևս ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների քանակը․

«Այսօր՝ մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց մոտ երկու ժամ անց: «Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ: Նշենք, որ քայլերթի ընթացքում ԻՔՄ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության որևէ ակցիայի նկարահանում կամ դրանց մասնակիցների հաշվարկ չի իրականացրել: Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով»,- նշաված է միավորման ֆեյսբուքյան էջում։

Թեմայի այլ նորություններ