Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին, Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    39%
    26 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    58%
    30 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    92%
    1 կմ/ժ
  • Արարատ 18°C
    46%
    6 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    98%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    39%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    39%
    26 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    65%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27444
  • Դոլար = 387.973

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին, Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են Խարկովի հրթիռակոծության մասին, Ռուսաստանը հայտնել է մի շարք մարզերի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ բանակը С-300 հրթիռով հարված է հասցրել Խարկովին։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովն իր Telegram ալիքում գրել է, որ հարվածի հետևանքով տուժել է 2 մարդ, այդ թվում՝ 11-ամյա երեխա։

Բացի այդ, վնասվել է 26 մասնավոր տուն, որոնցից երկուսը լիովին ավերվել են։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը երկրի տարածքի վրա են արձակել 10 անօդաչու թռչող սարք, որոնք բոլորը խոցվել են։

Իսկ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը հարավային և հյուսիսային ուղղություններից միաժամանակ հարձակում են սկսել բալիստիկ հրթիռներով։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները գիշերը 5 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) են ոչնչացրել Բրյանսկի, Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Կասեցվել են ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ռուսաստանի Դաշնության տարածքում մի շարք ահաբեկչական գրոհներ իրականացնելու՝ կիևյան վարչակարգի հերթական փորձերը», - նշել են գերատեսչությունում։

Ըստ հաղորդագրության՝ 3 ԱԹՍ ոչնչացվել է Բրյանսկի մարզի, մեկական՝ Մոսկվայի և Բելգորոդի մարզերի օդային տարածքում:

Միևնույն ժամանակ, ինչպես Telegram-ալիքում գրել է Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտը, գիշերը հարձակում է կատարվել Գլուշկովսի շրջանի Տետկինո ավանի վրա: Կոպտերներից պայթուցիկ սարքերի նետումից և կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո այրվել է երեք տուն․ հրդեհները մարվել են: Բնակիչներից ոչ ոք չի տուժել։

Իսկ մայիսի լույս 9-ի գիշերը Բելգորոդում օդային հարձակման հետևանքով, ըստ նահանգապետի, 11 մարդ էր տուժել, վնասվել էր 26 բազմաբնակարան շենք, 53 մեքենա, ինչպես նաև գազամատակարարման գիծը։

Իր հերթին BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ռուսական աղբյուրների, հաղորդում է, որ մայիսի լույս 10-ի գիշերը ուկրաինական հարվածներից վնասվել է Կալուգայի մոտ գտնվող նավթավերամշակման գործարանը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մասին հայտնել են նաև Կալուգայի իշխանությունները՝ նշելով, որ գործարանի տարածքում ԱԹՍ է ընկել։

Թեմայի այլ նորություններ