Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում և զրոյացում․ վարչապետը ներկայացեց իր տեսլականը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    36%
    22 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 18°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    36%
    22 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում և զրոյացում․ վարչապետը ներկայացեց իր տեսլականը

Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում և զրոյացում․ վարչապետը ներկայացեց իր տեսլականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր տեսլականը տարածաշրջանային պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է Վրաստանի և Իրանի հետ խորացնել և զարգացնել բարիդրացիությունը, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ թշնամությունը կառավարել, նվազեցնել և զրոյացնել, ինտեգրել տարածաշրջանային տրանսպորտային երթուղիները, հաստատել խորացնել և զարգացնել տնտեսական կապերը։

Վարչապետը մեկնաբանեց, թե ինչ է նշանակում «թշնամության կառավարում» արտահայտությունը։

«Թշնամության կառավարում նշանակում է նախ այնպես անել, որ այդ թշնամությունը անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում, երկրորդը՝ հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով այն շարժել դեպի զրոյացման ուղղություն»,- ասաց վարչապետը։

Այդ համատեքստում վարչապետը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որովհետև, ըստ վարչապետի, թշնամության կառավարման նվազեցումը և զրոյացումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են և այդ հաղորդակցությունը օգտագործվում է գործարարության նպատակների համար, և զուգորդված տնտեսական շահով՝ կարելի է երկարաժամկետ կտրվածքով քաղաքական իրագործելի խնդիր համարել նաև այս հարցը։

 

Թեմայի այլ նորություններ