Անիմացիոն Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շահել է «Հոգի» մուլտֆիլմը
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    77%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    81%
    2 կմ/ժ
  • Արարատ 14°C
    45%
    7 կմ/ժ
  • Սյունիք 17°C
    64%
    0 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    77%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    77%
    0 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Անիմացիոն Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը շահել է «Հոգի» մուլտֆիլմը

Ամերիկյան «Հոգի» ("Soul”) մուլտֆիլմը հաղթել է հեղինակավոր Annie Awards մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը՝ դառնալով տարվա «Լավագույն անիմացիոն ֆիլմը»: Ապրիլի 16-ին տեղի ունեցած 48-րդ մրցանակաբաշխությունը կորոնավիրուսի պատճառով անց է կացվել վիրտուալ ձևաչափով:

«Հոգի» մուլտֆիլմը «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում արդեն ստացել է «Ոսկե գլոբուս»: Այն առաջադրված է նաև Օսկարի:

Pixar ընկերության մուլտֆիլմը պատմում է դպրոցական ուսուցչի մասին, որը երազում է հանդես գալ ջազային նվագախմբում: Երբ հաջողությամբ անցնում է լսումները հայտնի ակումբային երգչուհու մոտ, տուն վերադառնալու ճանապարհին ընկնում է դիտահորը և մահանում: Մահանալուց հետո ուսուցչի հոգին սկսում է ճանապարհներ որոնել կյանք վերադառնալու համար:

Annie Awards մրցանակաբաշխությունն ամենահայտնիներից է անիմացիայի աշխարհում: Այն շնորհվում է 1972 թվականից:

Թեմայի այլ նորություններ