Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. ՀՀ- ում Սիրիայի դեսպան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    88%
    4 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    93%
    9 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    55%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    85%
    7 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    88%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    82%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    88%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    70%
    4 կմ/ժ
  • Արցախ 15°C
    81%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. ՀՀ- ում Սիրիայի դեսպան

Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ. ՀՀ- ում Սիրիայի դեսպան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:

«Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը եւ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության դեմ այդ պետության ոտնձգությունների անթույլատրելիությանը: Այս համատեքստում խորհրդարանի փոխխոսնակը կարեւորել է միջազգային խորհրդարանական հարթակներում Հայաստանի եւ Սիրիայի համագործակցությունը»,- նշված է ՀՀ Աժ տարածած հաղորդագրության մեջ:

Դեսպանն իր հերթին կարծիք է հայտնել, որ Թուրքիայի քայլերն ամբողջությամբ ուղղված են տարածաշրջանի կայունության դեմ: Նա մերժելի է համարել այդ երկրի կողմից վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը պատերազմական գործողություններին, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում:

Կողմերը կարեւորել են երկկողմ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ ընդգծելով, որ պատմականորեն առանձնահատուկ է երկու երկրների փոխգործակցությունը: Խորհրդարանական դիվանագիտության զարգացման համատեքստում զրուցակիցները փաստել են փոխայցերի գործուն դերն ու նշանակությունը:

Նշվում է, որ անդրադարձ է եղել տնտեսական հարաբերությունների խորացմանն ուղղված քայլերի իրականացմանը, մասնավորապես՝ արտահանման եւ ներմուծման ծավալների ավելացմանը: Ընդգծվել է սիրիահայերի զգալի դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

ԱԺ փոխնախագահը երկկողմ հարաբերությունների խթանմանը միտված նախաձեռնությունների կյանքի կոչմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել:

Թեմայի այլ նորություններ