Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանքի հնագույն վանք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    67%
    7 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    3 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 14°C
    63%
    10 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    67%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    93%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    67%
    7 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    72%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    99%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.20582
  • Դոլար = 388.01

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանքի հնագույն վանք

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն այցելել են Դադիվանքի հնագույն վանք

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Դադիվանքի վանահայր Հովհաննես Հովհաննիսյանը ՌԴ խաղաղապահներին պատմել է համալիրի ստեղծման պատմությունը, որը սկսվել է 12-13-րդ դարերում:

«Այսօր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները եղել են պատմական վայրում՝ Դադիվանք համալիրում: Մենք առնչվեցինք նախնիների պատմությանը, մենք տեսանք, թե ինչպես են մարդիկ գնահատել այդ իրադարձությունը, ինչպես են այսօր գնահատում դա, և տուն վերադառնալիս անպայման կպատմենք այս վայրի մասին մեր երեխաներին, թոռներին և հարազատներին»,- պատմել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Յուրի Ռոմանիշինը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 12-13-րդ դարերի Դադիվանք վանական համալիրը միջնադարյան Հայաստանի ամենախոշոր համալիրներից մեկն է: Ճարտարապետական համալիրը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա: Համալիրը Դադիվանք անվանվել է Սուրբ Դադիի անունով, ով քրիստոնեություն է քարոզել Հայաստանի արևմտյան հատվածում, նա եղել է Թադևոս առաքյալի աշակերտը: Լեգենդի համաձայն՝ համալիրը կառուցվել է Սուրբ Դադիի գերեզմանի վրա:

Թեմայի այլ նորություններ