ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են իրար տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ խնդիրը կապ չունի. Արմեն Գրիգորյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    85%
    7 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    95%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    28%
    17 կմ/ժ
  • Սյունիք 18°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 14°C
    48%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    43%
    15 կմ/ժ
  • Արցախ 15°C
    88%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 388.2007
  • Ռուբլի = 4.2236
  • Դոլար = 388.01

ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են իրար տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ խնդիրը կապ չունի. Արմեն Գրիգորյան

ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են իրար տարածքային ամբողջականությունը՝ միանալով ԱՊՀ-ին․ ԼՂ խնդիրը կապ չունի. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր «Factor TV»-ի եթերում խոսել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, սահմանազատման և սահմանագծման հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարել նաև Հայաստանի անվտանգային համակարգի բարելավմանը, «խաղաղության դարաշրջան»-ի բացմանը և ներքաղաքական մի շարք հարցերի:

Պատասխանելով ապաշրջափակման վերաբերյալ հարցին նշել է, որ բոլոր ճանապարհները, որոնք ապաշրջափակվելու են՝ գտնվելու են տվյալ պետության սուվերեն վերահսկողության տակ:
 
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ ընդգծել է, որ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական լուծմանը հնարավոր է հասնել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և հիմնահարցը կապված չէ սահմանազատման ու սահմանագծման հարցի հետ:
 
Հայաստանի անվտանգային համակարգի բարելավման մասին խոսելիս նշել է, որ այսօր կառավարությունը ինտենսիվ աշխատում է ոչ միայն վերականգնելու այն վնասը, որը մեր պետությունը կրել է պատերազմի արդյունքում, այլ նաև քայլեր է իրականացնում կատարելագործելու հանրապետության անվտանգային պաշտպանական համակարգը: Այս ամենին են ուղղված բանակի ներկայիս լայնածավալ բարեփոխումները, որտեղ անկյունաքարային է համարվում բանակի ավտոմատացված կառավարման համակարգի ստեղծումը և գործարկումը:
 
Խոսելով «խաղաղության դարաշրջան»-ի մասին նշել է, որ խաղաղությունը և անվտանգությունը փոխկապակցված և փոխլրացնող գաղափարներ են: Համոզվածություն է հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը իր հետ կբերի նաև անվտանգություն:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 

Թեմայի այլ նորություններ