Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    51%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    81%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    87%
    4 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    94%
    5 կմ/ժ
  • Արարատ 15°C
    48%
    6 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    8 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    51%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    87%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    51%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    65%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.5001
  • Ռուբլի = 4.22516
  • Դոլար = 388.501

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին, որոնք եղել են ռուսական խաղաղապահ զորակազմի պաշտպանության տակ և գտնվել են ԼՂ օդանավակայանի ռուսական ռազմաբազայում, նրանց կողմից են հանձնվել Ադրբեջանին։

Այս մասին The Moscow Times-ի հետ զրույցում ասել է Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

«Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի վերջին պետնախարարին, առևանգել են Լաչինի միջանցքից, որտեղ ռուս խաղաղապահները պետք է երաշխավորեին վերջինիս ազատ անցումը։ Վարդանյանը փորձել է մեկնել Հայաստան: Նրանք (Ադրբեջանը) իմացել են, թե ինչ մեքենայով է մեկնում, կանգնեցրել են և ապօրինի առևանգել Լաչինի միջանցքից, որի անխափան գործունեությունը պարտավոր էր ապահովել ռուսական կողմը։

Իսկ մյուս նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո։

Վարդանյանը Հայաստանի քաղաքացի է, և ես անձամբ ներգրավված եմ նրա, ինչպես նաև Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր պատանդների ազատ արձակման գործում»,- ասել է Բալայանը։

Վարդանյանը և Ղարաբաղի երկու նախկին նախագահները Ադրբեջանում բանտարկված են 2023 թվականի սեպտեմբերից։

Թեմայի այլ նորություններ