Արձակուրդը Հայաստանում. Ջերմուկի բնությունը, մաքուր օդը, առողջարանային բուժումը և հանքային ջուրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    51%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 13°C
    68%
    7 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    70%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    42%
    24 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    51%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    72%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    51%
    19 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    50%
    14 կմ/ժ
  • Արցախ 15°C
    85%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23012
  • Դոլար = 387.321

Արձակուրդը Հայաստանում. Ջերմուկի բնությունը, մաքուր օդը, առողջարանային բուժումը և հանքային ջուրը

Արձակուրդը Հայաստանում. Ջերմուկի բնությունը, մաքուր օդը, առողջարանային բուժումը և հանքային ջուրը

Ջերմուկը շարունակում է մնալ հյուրընկալ և հոգատար, ամեն օր դիմավորելով նոր այցելուների։ Հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր հարցնում են, թե ո՞րն է Ջերմուկ առողջարանային քաղաքի առանձնահատկությունը, չնկատելով, որ հարցադրումն իր մեջ ներառում է նաև պատասխանը։

Առողջարանային, զբոսաշրջային գոտիներով ու հրաշք բնաշխարհով քաղաքը մշտապես հայտնի է եղել իր հանքային ջրերով։ Բայց ամեն դեպքում Ջերմուկը ոչ միայն առողջարանային է, այլև՝ մշակութային։ Այս տարի էլ առողջարանային քաղաքում հավաքվել են Ջերմուկի լեռնային օդի ու հանքային ջրի բուժիչ հատկությունների մասին լսած կամ դրա արդյունքն արդեն իսկ զգացած մարդիկ՝ անկախ տարիքից, ինչպես նաև մշակութային միջոցառումների սիրահները։

Բարենպաստ ու զով եղանակն էլ ավելի գրավիչ է դարձնում Ջերմուկը՝ ամառվա տապից փախչել ցանկացողների համար։ Վերականգնել առողջությունը, վայելել շրջապատող բնությունը և կտրվել հոգսաշատ առօրյայից։ 

«Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ու Ջերմուկի քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը մի նպատակ ունի՝ ավելի հետաքրքիր ու բովանդակալից դարձնել ոչ միայն ջերմուկցիների, այլ նաև քաղաքի հյուրերի առօրյան և ավելի մոտիկից ծանոթացնել հայկական բնությանը և մշակույթին։

Ջերմուկում այցելելու շատ վայրեր կան։ Հենց Ջերմուկ այցելելու թիվ մեկ պատճառն առողջարանային հանգստի կազմակերպումն է: Քաղաքում գործող առողջարաններն առաջարկում են բուժական պրոցեդուրաների 30-ից ավել ծառայություն:

Ավելին, հանքային ջրերի Ըմպելասրահում տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերի աղբյուրներ կան՝ ամենացածրը 30 աստիճանն է, ամենաբարձրը՝ 55 աստիճանը: Օրական երկու անգամ հանքային ջրերի ըմպումը սնվելուց առաջ բարելավում է մարսողական համակարգը և դրական է ազդում օրգանիզմի վրա:

Ակտիվ հանգստի ջատագովներն ըստ արժանվույն կգնահատեն Ջերմուկում առաջարկվող ժայռամագլցումը և արշավները։

Ացելության համար կարելի է ասել պարտադիր կետերից և հիշարժան վայրերից է Ջրահարսի վարսեր կոչվող ջրվեժը, որն ամենահայտնի այցելավայրերից է: Ըստ լեգենդի՝ ջրվեժի անվանումը կապված է իշխանի դստեր ու աղքատ տղայի սիրո պատմության հետ:

Քիչ այն կողմ գտնվում է Բախտի կամ Երջանկության կամարը, որտ երկրաբանական հուշարձան է և գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Ըստ լեգենդի՝ անցնելով կամարի տակով և երազանք պահելով, երազանքն իրականանում է:

Ջերմուկում առողջարանային հանգստին զուգահեռ այս տարի ավելացել է նաև մշակութային բաղադրիչը: Ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում երեկոյան ժամերին Ջերմուկի Ըմպելասրահում կազմակերպվելու են կավագործության, նկարչության վարպետաց դասեր, բացօթյա համերգներ, այցելելու են լուսանկարիչներ ու նկարիչներ՝ պատկերելու քաղաքի զբոսաշրջային գրավչություններն ու քաղաքային միջավայրը: Ծրագրի այս ֆորմատը բացառիկ է նրանով, որ մշակութային միջոցառումները կազմակերպվում և անցկացվում են ոչ թե կարճաժամկետ՝ 1-2 օրով, այլ ողջ ամսվա ընթացքում:

Օգոստոս ամսվա ընթացքում Ջերմուկը կհյուրընկալի երաժշտական խմբեր, արվեստի ներկայացուցիչների, նկարիչների, որոնք իրենց տաղանդն են ներկայացնելու Ջերմուկի այցելուներին և բնակիչներին, անցկացնելու են վարպետաց դասեր։ Արդեն իսկ անցկացվել են կավագործության, նկարչության վարպետաց դասեր։

«Ջերմուկի զբոսաշրջության գրավչությունը մշակույթի ներքո» ծրագրի նպատակը քաղաքում զբոսաշրջության ակտիվացումն է և քաղաքի այցելուների հանգիստն ավելի անմոռանալի դարձնելը, հայկական բնության և մշակույթի հետ ծանոթացնելն ու շփման հնարավորություն ստեղծելը:

Թեմայի այլ նորություններ