Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրության, թե՛ լրագրողական էթիկայի պահպանումը հանրապետությունում. ՀՀ ՄԻՊ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    63%
    4 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 8°C
    82%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    75%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    45%
    19 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    9 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    63%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    86%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    64%
    9 կմ/ժ
  • Արցախ 9°C
    97%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրության, թե՛ լրագրողական էթիկայի պահպանումը հանրապետությունում. ՀՀ ՄԻՊ

Չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրության, թե՛ լրագրողական էթիկայի պահպանումը հանրապետությունում. ՀՀ ՄԻՊ

Իրավապաշտպանների և լրագրողների գործունեության առնչությամբ տարեկան հաղորդման շրջանակում ունեցել ենք թվարկված դեպքեր, և այս գործերով հիմնական պահանջն իրավասու մարմիններից պատշաճ քննություն իրականացնելն է: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ ներկայացնելով ՄԻՊ-ի 2023 թվականի գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին վերաբերող խնդիրների առնչությամբ հաղորդումը:

Անահիտ Մանասյանը հորդորեց իրավապաշտպանների և լրագրողների գործունեությանն առնչվող խնդիրը չդիտարկել միակողմանի՝ ընդգծելով, որ չափազանց կարևոր է թե՛ պատասխանատու լրագրության, թե՛ ընդհանրապես լրագրողական էթիկայի պահպանումը հանրապետությունում, որը ՀՀ ՄԻՊ-ը «ակնհայտ խնդրահարույց» որակեց՝ նշելով, որ այս առումով պետք է համակարգային քայլեր ձեռնարկվեն:

«Անձամբ հանդիպել եմ մի քանի լրագրողի հետ, հանդիպումներից անմիջապես հետո նաև հաղորդագրություն ենք տարածել, այդ թվում՝ հստակ, տեքստային տարբերակով՝ կարևորելով նրանց մասնագիտական անխոչընդոտ գործունեության երաշխավորումը:

Վերջերս, նաև այս բոլոր դեպքերը նկատի ունենալով, տարածել ենք ընդհանուր հայտարարություն, որը ևս կարևորում է նշված անձանց անխոչընդոտ գործունեության իրականացումը»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ