Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը մայիսի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունել նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը:

Ելույթների համար հատկացված ժամանակահատվածում արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հարցադրմանը, թե կարելի է արդյոք անվտանգային առումով անել ավելին, քան հիմա արվում է եւ ինչ կաներ ընդդիմությունն իրենց փոխարեն՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան նշել է, որ նախկինում էլ են եղել թերություններ, որոնք ներկայում չպետք է կրկնվեն եւ բազմապատկվեն:

Սեյրան Օհանյանն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, Հայաստանի անվտանգային խնդիրներին: Ըստ պատգամավորի՝ խաղաղության համար անշրջելի քայլերից մեկը սահմանազատումն ու սահմանագծումն օրինական, միջազգային նորմերի համաձայն իրականացնելն է: Նա խոսել է բանակի բարեփոխումների անհրաժեշտության մասին, անհրաժեշտ է համարել իրականացնել ՀՀ ապաշրջափակմանն ուղղված գործընթաց:  Ըստ նրա՝ մեր տարածաշրջանը չի կարող դառնալ ուժային կենտրոնների շահերի եւ մրցակցության հարթակ, եւ մեր դիրքը պետք է վերածվի աշխարհաքաղաքական պոտենցիալի:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի բարձրաձայնած՝ երկրի ներկա իրավիճակին եւ անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերին, ընդդիմադիր գործիչների ցուցաբերած դիրքորոշումներին եւ արարքներին:

Գնահատելով ՀՌՀ-ի կատարած աշխատանքը՝ խմբակցության քարտուղարը նշել է, որ հանձնաժողովը նույնպես տեսնում է բոլոր այն խնդիրները, որոնք առկա են դաշտում: Արթուր Հովհաննիսյանը հավաստիացրել է, որ հանձնաժողովի հետ համագործակցությունը կշարունակվի:

ՀՌՀ նախագան Տիգրան Հակոբյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ բոլոր առաջարկները, մտահոգություններն ու քննադատությունները գրանցվել են: Դրանք հաշվի կառնվեն հանձնաժողովի հետագա գործունեության ընթացքում:

Թեմայի այլ նորություններ