ՀՀ ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել, կրոնապետության գնալ, եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ. Ալեն Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել, կրոնապետության գնալ, եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել, կրոնապետության գնալ, եկեղեցու որոշ անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում:   Այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցին՝ անդրադառնալով ընդդիմադիրների շարժմանը:

«ՀՀ-ն ֆիքսում է իր սահմանը և այդ գործընթացը շարունակվելու է այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր»,- ասաց նա և նշեց, որ միջազգային նորմերին համապատասխան է արվում ամեն ինչ:

Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջներին, ապա նա ասաց, որ այդպես էլ քաղաքական առաջարկ չի լսել ընդդիմությունից:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով: Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է:

«Ես վստահ եմ, որ ՀՀ ժողովուրդը վստահում է  սահմանազատման և սահմանագծման գործընթացին, գիտի, որ Հայաստանը պետք  է խաղաղության մեջ ապրի, պատերազմ չի ուզում, չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությանը, չի պատրաստվում կրոնապետության գնալ, չի պատրաստվում եկեղեցու որոշ  անդամներին դիտարկել որպես քաղաքական գործիչ, որն ըստ ինձ անընդունելի է, և հասկանում է, որ եկեղեցին, Աստվածը, հույզերը, այն էմոցիաները, որոնք ունենք որպես քրիստոնյա մարդիկ, և անհատները, որոնք այսօր քաղաքական շահ են սպասարկում, դրանք տարբեր բաներ են և դրա համար ես չեմ հավատում, որ ՀՀ ժողովուրդն իր իմաստնությունը կորցրել է»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ