Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

Վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, «Բանանի Միհրանին» են բերելու ցույց տան. Սիմոնյան

«Ես որիևիցե բան չեմ բացառում, ես ասում եմ՝ երբ որ քաղաքական առաջարկ կլինի, քաղաքական գործընթաց կլինի, որովհետև ես նույնիսկ չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է: Մենք կրոնեապետություն ե՞նք, ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասազ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հարցին, թե Բագրատ սրբազանի շարժումը կարո՞ղ է համաժողովրդական ընդվզման հանգեցնել:

«Քաղաքացին պետք է առաջարկ ունենա, երբ որ ինչ-որ մեկն ասում է ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ունենա՝ ո՞րն է այդ առաջարկը»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե իշխանությունները պատրաստվում են ընդունել Բագրատ սրբազանին, Սիմոնյանն արձագանքեց. «Հարգելիս, էս ի՞նչ եք հարցնում, ինչ է նշանկում պատրաստ եք ընդունել: Ինձ որևիցե մեկն նման առաջարկ չի արել, ես ընդունելության ժամ ունեմ, բոլոր քաղաքացիներին էլ ընդունում եմ»

Սիմոնյանը նշեց՝ միակողմանի զիջում չկա, սահմանն են գծում:

«Մենք միջազգային նորմերին համապատասխան ենք անում, ո՞րն է այն միջազգային նորմը, որն ըստ իրենց խախտված է: Ես ուզում եմ ասել, քանի անգամ կարելի է նույն տրամաբանությամբ այն ինչ որ մենք արել ենք նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել, հասկացանք նոր բան մտածեք: Մեկա վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին բերելու են ցույց տան ասեն՝ էս են էս մարդիկ: Նույն դերակատարները գնում են ուրիշ դեմքով գալիս են, հլը մի հատ եկեք սենց փորձենք, եկեք հույզերի հետ խաղաղնք»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե կարծում ե՞ք Բագրատ սրբազանի ետևում ձեր մատնանշած անձինք են, արձագանքեց. «Լո՞ւրջ եք հարցնում, ո՞ր լրատվամիջոցից եք: «Ազատություն»-ից ե՞ք, հասկանում եմ ձեր հարցը, ինձ հետաքրքիրա ձեր հետևում որ ուժերն են կանգնած: Ես չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, որովհետև ակնհայտ հարցերին չեմ պատասխանում»:

Թեմայի այլ նորություններ