Զինված քաղաքացին շարունակում է սպառնալ Նոր Նորքի ոստիկանության մոտ. բանակցում է քրեական ոստիկանության պետը. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    4 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Զինված քաղաքացին շարունակում է սպառնալ Նոր Նորքի ոստիկանության մոտ. բանակցում է քրեական ոստիկանության պետը. ՈՒՂԻՂ

Զինված քաղաքացին շարունակում է սպառնալ Նոր Նորքի ոստիկանության մոտ. բանակցում է քրեական ոստիկանության պետը. ՈՒՂԻՂ

Զինված քաղաքացիներից մեկը շարունակում է մնալ ՆԳՆ ոստիկանության  Նոր Նորքի բաժանմունքի մուտքի մոտ: Նրա հետ այս պահին բանակցություններ է վարում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը: Տեղում են ոստիկանության բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաներ: Բանակցությունները լսելի չեն, քանի որ իրավապահները քաղաքացիներին և լրատվամիջոցներին հեռու են պահում բաժանմունքի մոտից, սակայն ակնհայտ լսելի են եղելտղամարդու սպառնալիքները:

Ոստիկանության աշխատակիցները լրագրողներին նախնական տեղակայման վայրից խնդրեցին հետ գնալ: Ժամանել ոստիկանության «Ալֆան»` հատուկ նշանակության վաշտը կամ, ինչպես ասում են, «սպեցը»: Վերջիններս պատրաստվում են հատուկ գործողություն իրականացնել, դիմակավորված են, զինված: Տարածքում նաև դիպուկահարներ կան:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Քաղաքական նպատակներին հասնելու համար զենքի սպառնալիքով բռնությունը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Բռնության սպառնալիքով պետության հետ խոսացողներ չեն կարող լինել, իսկ դրա փորձը անողները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Սթափություն և ողջամտություն բոլորիս։

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը անդրադարձել է Խուլիգանությունն ու ամենաթողությունը տեղ չունի մեր առօրյայում և առհասարկ մեր սերնունդների վարքագծում: Սա որպես պատգամ մենք բոլորս պետք է արձանգրենք ու գործենք համապատասխան:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՆԳ նախարարությունը։ Զինված տղամարդիկ գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար:

«Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել»,-  Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց լրագրողներին ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ տեղեկություն էր տարածվել, որ «Մարտական եղբայրության» անդամներ են նռնակներով մտել ոստիկանության բաժին ու պահանջում են ազատ արձակել բերման ենթրակված անդամներին։

Նա նաև նշեց, որ մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»։

Թեմայի այլ նորություններ