Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    48%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    55%
    24 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    21 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    76%
    2 կմ/ժ
  • Արարատ 18°C
    28%
    30 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    39%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    48%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    59%
    27 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    48%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    44%
    17 կմ/ժ
  • Արցախ 21°C
    52%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև

Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև

Թեև նոյեմբերի 9-ի հայտարարությունում «Զանգեզուրի միջանցք» տերմինը չկա, սակայն գրված է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև պետք է լինի տրանսպորտային կապ, որը վերահսկելու են ՌԴ սահմանապահ ուժերը. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հիշեցնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այդ փաստաթղթի տակ:

«Արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Բայց նրանք ստորագրել են, իսկ հիմա ուզում են ազատվել այս կետից, բայց դա անհնար է։ Նրանք ուղղակի արգելափակում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ այս ցամաքային կապը կառուցելու հնարավորությունը, և այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է: Մեր դիրքորոշումը հետևյալն է. եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։

Թեմայի այլ նորություններ