Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՊՆ ղեկավարի հնարավոր փոփոխության եւ կառավարության վերադասավորման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    71%
    2 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 7°C
    87%
    10 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    83%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    53%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    94%
    10 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    71%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    94%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    71%
    2 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    69%
    8 կմ/ժ
  • Արցախ 8°C
    98%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26241
  • Դոլար = 388.09

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՊՆ ղեկավարի հնարավոր փոփոխության եւ կառավարության վերադասավորման մասին

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են ՊՆ ղեկավարի հնարավոր փոփոխության եւ կառավարության վերադասավորման մասին

Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում, որն այժմ զբաղեցնում է Ալեքսանդր Կուբրակովը։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրին, հայտնել է ուկրաինական «Цензор.нет» պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։ Տեղեկությունը հաստատված չէ։

Բուտուսովը հավաստիացրել է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը Կուբրակովի հրաժարականը պատրաստում է «այն ղեկավարների մաքրման շրջանակում, ովքեր իրավունք ունեն ինքնուրույն մտնել Զելենսկու մոտ, առանց Երմակի հետ համաձայնեցնելու»։ Թե ով կարող է դառնալ պաշտպանության նախարարի թեկնածու՝ առայժմ հայտնի չէ։

«Украинская правда»-ն իր հերթին գրել է Ալեքսանդր Կուբրակովի հրաժարականի մասին կառավարությունում սպասվող վերադասավորումների շրջանակում։ Պարբերականի տվյալներով՝ պատրաստվում են ազատել որոշ նախարարների եւ խոշորացնել մի քանի գերատեսչություններ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ քննարկվել է նաեւ փոխվարչապետ Իրինա Վերեշչուկի հրաժարականը, բայց որոշում չի կայացվել։

Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դիմակայման կենտրոնում հայտնել են, որ Ումերովի հրաժարականի եւ կառավարությունում վերադասավորումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմում սա չեն մեկնաբանել։

Ուկրաինայի իշխանությունները փետրվարին փոխեցին Ուկրաինայի Զինված ուժերի ղեկավարությանը։ Պաշտոնից հեռացրին Վալերի Զալուժնուն, որը Ուկրաինայի ԶՈւ-ն գլխավորում էր 2021-ից եւ համարվում էր ամենապոպուլյար զինվորականն Ուկրաինայում։ Նոր գլխավոր հրամանատար նշանակվեց Ալեքսանդր Սիրսկին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին, Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդին կից ապատեղեկատվության դիմակայման կենտրոնի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հրաժարականից եւ նախագահի աշխատակազմի վերադասավորումներից հետո, ասել էր, որ իշխանություններն իրականացնում են «պետական ինստիտուտների վերալիցքավորում» եւ հնարավոր են նոր կադրային փոփոխություններ։ «Украинская правда»-ն այն ժամանակ գրել էր, որ, ըստ աղբյուրների, հնարավոր են նոր վերադասավորումներ Զելենսկու աշխատակազմում։

Թեմայի այլ նորություններ