Ադրբեջանցին զարթնելու է, տեսնի՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 12°C
    70%
    14 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    80%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    53%
    24 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    82%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    67%
    28 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    82%
    2 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    55%
    12 կմ/ժ
  • Արցախ 14°C
    76%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ադրբեջանցին զարթնելու է, տեսնի՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տեսնի՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

«Սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը, այն, որ Ադրբեջանը ճանաչել է, որ այս թմբից այս կողմ ՀՀ-ն է: Դրանից մեծ երաշխիք, կարծում եմ, աշխարհում որևիցե մեկը չի հորինել»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ինչ-որ մեկը մտածում է, որ մենք կարո՞ղ ենք պատերազմել Թուրքիայի, Ադրբեջանի, պակիսատնցի և սիրիացի վարձկանների դեմ՝ ամենալավ դիրքերով, դա քանակի հարց է, ինչքան զոհ կունենաք ստեղ, ինչքան զոհ՝ ընդեղ, բայց մենք պետք է ընդհանրապես պատերազմի մտածելակերպը հանենք օրակարգից՝ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական օրակարգից: Դա է երաշխիքը, որովհետև ինչ էլ անենք, միևնույն է, այդ հարցը չի լինելու ոչ մի թիզական, էն՝ թողեք, թողեք, թողեք խփեմ տրամաբանության մեջ. պատերազմի ժամանակ էդ բոլորն ինչո՞վ էին զբաղված՝ ոչ մի բանով, դատարկախոսությամբ, հիմա էլ սպեկուլացիաներ են անում, երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի մեջ կոնֆլիկտ հրահրելու գործով, որպեսզի հարցը լուծող հայտնվի, և գան խաղաղապահները: Մեզ պետք չէ խաղաղապահ, մեզ պետք է, որ մեր սահմանը մենք վերահսկենք»,- նշեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե տեղի բնակիչներն ասում են, որ կորցնում են ճանապարհ, Սիմոնյանն արձագանքեց. «Բոլոր հնարավոր ճանապարհները կվերականգնվեն՝ Վրաստանից մինչև Պարսկաստան ընկած հատվածում, եթե նման բան կլինի, կվերականգնվի, կգծվի, բայց ավելի լավ է՝ ունենաս գծված սահման»:

Սիմոնյանը նաև ընդգծեց. «Մեր զինվորները կանգնելու են Կըզըլ Հաջիլի գյուղի վրա, իսկ դրա մասին ինչո՞ւ չեք խոսում: Բա ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ հայ զինվորը, հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա, ու Կզըլ Հաջիլին ամեն առավոտ տեսնելու է, հլը մի հատ էլ եկեղեցի ենք ընդեղ նոր կառուցելու՝ մեր տարածքում»։

Թեմայի այլ նորություններ