ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտոնյանների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին կոնգրեսակաների օրինագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    94%
    0 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 9°C
    93%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    89%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    69%
    9 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    88%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    94%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    89%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    94%
    0 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    74%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտոնյանների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին կոնգրեսակաների օրինագիծը

ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտոնյանների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին կոնգրեսակաների օրինագիծը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է Դինո Տիտուսի գլխավորությամբ ԱՄՆ մի խումբ կոնգրեսակաների ներկայացրած օրինագիծը՝ ադրբեջանցի 40 պաշտոնյանների նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ։

«Նրանց թվում կան ինչպես զինվորականներ, դատավորներ, այնպես էլ բարձրաստիճան պետական գործիչներ, որոնք մեծ դեր են խաղացել երկրում օրենքի և մարդու իրավունքների գերակայության հիմնային ոտնահարման հարցում։ Օրինագիծը հիշատակում է հայ ռազմագերիների իրավունքների արմատական խախտման մասին, ինչը խիստ վիճարկելի է դարձնում Ադրբեջանի հետևողականությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և ունակությունը՝ բանակցելու արդարացի և պարզ խաղաղության շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության հեղինակների՝ օրինագիծը ԱՄՆ նախագահի գրասենյակի կողմից 180 օրվա ընթացքում պետք է հաստատվի՝ տվյալ անձանց նկատմամբ ԱՄՆ օրենսդրության և Մագնիտսկու Գլոբալ ակտի շրջանակներում գործարկվելու համար։ Վերջինս լիազորում է ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցներ կիրառել ամբողջ աշխարհում այն օտարերկրյա պետական պաշտոնյաների նկատմամբ, որոնք իրավախախտներ են, սառեցնել նրանց ակտիվները և արգելել նրանց մուտքն ԱՄՆ։

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ կոնգրեսականների նախաձեռնությունը՝ պատժի և պատասխանատվության ենթարկելու ինչպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ռազմական և պատերազմական հանցագործությունների պատասխանատուներին, այնպես էլ մարդու իրավունքների համակարգային ոտնահարմամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներին։ Սակայն կոնգրեսականների ներկայացրած ցանկը խիստ համեստ է և չի արտահայտում ադրբեջանական հանցանքների բոլոր ճարտարապետներին՝ սկսած երկրի նախագահ Իլհամ Ալիևից և վերջինիս հետ պետական, հասարակական և ընտանեկան կապերով կապված մերձավոր շրջապատից մինչև մերձգիտական և մերձհասարակական շրջանակներ։ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ հանրայնացրել է իր հաստատակամությունը պատերազմի միջոցով առկա խնդիրները լուծելու, վերջնագրային խոսույթ ապահովելու և բանակցային գործընթացը քաղաքական վանդալիզմի ենթարկելու առումով։ Ադրբեջանական ողջ պետական ապարատը որևէ անգամ փորձ չի արել հակադարձելու այս իրողություններին՝ վերածվելով միանձնյա ցեղասպան որոշումների ուղղակի հանցակցի ու համապատասխանատուի։ Ցուցակում բացակայում է նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, ում պաշտոնի առկայությունն ադրբեջանական իրողության մեջ ծիծաղ է առաջացնում իր անիմաստությամբ: Վերջինս առերևույթ զբաղվում է մարդկությանը մինչ օրս «անհայտ» իրավունքների և մարդկանց պաշտպանությամբ և որևէ կերպ չի մեկնաբանել ինչպես Լեռնային Ղարաբաղի հայության 10-ամսյա հումանիտար շրջափակումն ու էթնիկ զտումը, այնպես էլ Բաքվի բանտերում ազատ բանտախցերի բացակայությունը:

Նման գործողություններից յուրաքանչյուրը պարունակում է միջազգային իրավունքի խախտումների հսկայական հիմքեր, որոնք անհրաժեշտ կերպով չեն հանրայնացվում։ Միաժամանակ, թեև ողջունելի քայլ է ԱՄՆ օրենսդրության և Մագնիտսկու Գլոբալ ակտի շրջանակներում պատժամիջոցների կիրառումը, դա թերևս անբավարար է արդարացի և կանխարգելման տարրեր գեներացնող քաղաքական գործընթացի նախաձեռնման համար։ Հետևապես, մենք կոչ ենք անում ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ միջազգային այլ դերակատարներին աչալուրջ և հետևողական գտնվել մարդկության դեմ կատարված հանցանքների լիակատար և համապարփակ պատժին ու պատասխանատվությանը»,- նշված է հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ