Ինչպես հայտնի դարձավ ԶԼՄ հրապարակումներից, այս պահին Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, գնացքով Գյումրի է գնում։ Այս պահին քաղաքում ոստիկանական ուժեղացված հսկողություն է իրականացվում։ Ըստ որոշ տեղեկությունների Փաշինյանի կինը գնում է Գյումրիի 45 միջնակարգ դպրոց՝ զինվորի հուշաքարի բացմանը մասնակցելու համար, ավելին՝ Խաչքարի բացման արարողությունը իր վրա է վերցրել Գյումրի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Ավելի վաղ քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը։