Ընդդիմությունն ունի 3 նպատակ՝ իշխանափոխություն, տալ միջանցք Բաքվին և ՀՀ-ն մտցնել Միութենական պետության մեջ. Ալեքսանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Ընդդիմությունն ունի 3 նպատակ՝ իշխանափոխություն, տալ միջանցք Բաքվին և ՀՀ-ն մտցնել Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Ընդդիմությունն ունի 3 նպատակ՝ իշխանափոխություն, տալ միջանցք Բաքվին և ՀՀ-ն մտցնել Միութենական պետության մեջ. Ալեքսանյան

Մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը արդեն որերորդ անգամ խոսում է, թե իբր ՀՀ իշխանությունները Հայաստանը տանում են ուկրաինացման սցենարով, Հայաստանը Ուկրաինա են սարքում, Հայաստանին Ուկրաինայի ճակատագիրն է սպասում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Ամեն անգամ ուզում եմ հարց տալ իրեն՝ կարո՞ղ է ինքը ինչ-որ ինֆորմացիա ունի Հայաստան-Ռուսաստան ինչ-որ մոտալուտ ռազմական կոնֆլիկտի մասին, կարո՞ղ է իրեն բան են ասել, ինքը չի ուզում մեզ ասի: Որովհետեւ այն կոնտեքստը, որով ինքն է խոսում Հայաստանի Ուկրաինացման մասին, դա հետեւյալն է՝ ռազմական բախում Ռուսաստանի հետ: Աբսուրդ է պատկերացնել, որ Հայաստանը կարող է նման բախում նախաձեռնել»՞,-ասաց նա:

Այնուհետեւ իր խոսքն ուղղելով ընդդիմությանը, Ալեքսանյանը հայտարարեց. «Հայտարարեք այն մասին, թե որն է Հայաստանի ձեր պատկերացրած տարածքային ամբողջականությունը: Պարզ  հայտարարեք, թե քանի քազար քառակուսի կմ է Հայաստանի Հանրապետությունը:

Երկրորդը, երբ 2021-ից  սկսած մեզ պարբերաբար մեղադրում էինք, թե ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջանցք տալ: Մենք ասում էին՝ ոչ մի պարագայում իշխանությունը  չի պատրաստվում միջանցք տալ, հակառակը, դա ընդդիմության նախընտրական թեզն է, որով ուզում է հաճոյանալ այն մարդկանց, որոնք կարող են իրեն բերել  իշխանության:

Վերջերս ձեր ընդդիմադիր գործընկերներից մեկը՝ Էդուարդ Շարմազանովը պարզ հայտարարեց, ասաց՝ միջանցքի եղածն ի՞նչ է, որ չեք տալիս, տայիք, Ղարաբաղը չէր հայաթափվի: Դրաով ապացուցվեց, որ միջանցք տալը ձեր նախընտրական թեզն էր այն մարդկանց համար, որոնք ձեր պատկերացմամբ պետք է ձեզ իշխանություն տար»:

Անդրադառնալով ընդդիմության գործելաճին՝ Վահագն Ալեքսանյանը նշեց՝ ՀՀ ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական, ունի երեք նպատակ՝ Հայաստանում հասնել հակասահմանադրական իշխանափոխության, ինչի մասին խոսել է Իշխան Սաղաթելյանը, երկրորդ՝ տալ միջանցք Ադրբեջանին, ինչի մասին հայտարարել է Շարմազանովը եւ երրորդ՝ Հայաստանը մտցնել Միութենական պետության մեջ:

Թեմայի այլ նորություններ