Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    31%
    15 կմ/ժ
  • Լոռի 22°C
    49%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    46%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    16%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    45%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    30%
    11 կմ/ժ
  • Արցախ 22°C
    53%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետին զեկուցվել են կոմիտեի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, մասնավորապես, ռազմարդյունաբերական համալիրի կարողությունների զարգացման, տեղական ձեռնարկությունների հետ համագործակցության, ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման և այլ ուղղություններով:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ոլորտի՝ ռազմավարական նշանակություն ունենալու փաստը և կարևորել կոմիտեի արդյունավետ գործունեությունը՝ ռազմարդյունաբերական կարողությունների, սպառազինության և տեխնիկայի արտադրության շարունակական զարգացման ու առկա ներուժի ընդլայնման համատեքստում:

Թեմայի այլ նորություններ