ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ
Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սահմռկեցուցիչ նորություններից: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
«Խորապես սգում ենք անմեղ մարդկանց մահը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին ու տուժածներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ցավով հետևում եմ Մոսկվայում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Մի շարք երկրներ՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Եգիպտոսը, Թուրքիան, Գերմանիան, ցավակցել են Ռուսաստանին՝ այսօր տեղի ունեցած ողբերգությանն կապակցությամբ։ Ավելի վաղ նաև Վաշինգտոնն էր ցավակցել զոհերի հարազատներին: «Այդ պատկերները սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել», - ասել էր Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: