Շվեյցարիան Հայաստանում մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա ծրագիր
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    29%
    13 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    12 կմ/ժ
  • Արարատ 30°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    52%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Շվեյցարիան Հայաստանում մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա ծրագիր

Շվեյցարիան Հայաստանում մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա ծրագիր

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (ՇԶՀԳ) Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հանրային հատվածի նորարարությունների դիտարկման գրասենյակի հետ և Հայաստանի Կառավարության հետ սերտ համագործակցությամբ մեկնարկում է «Ժողովրդավարական ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը Հայաստանում» (DIPPA) ծրագիրը:

Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու պրն. Վերներ Թութը, ՏՀԶԿ Քաղաքացիական ոլորտի դիտարկման բաժնի ղեկավար տիկին Քլեր ՄակԷվոյը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, փոխնախարարներ և այլ միջազգային և հայաստանյան շահագրգիռ կողմեր ներկա էին բացման արարողությանը:

Իր ողջույնի խոսքում Վերներ Թութը հիշեցրել է ՇԶՀԳ-ի համար ժողովրդավարության ամրապնդման գործում Հայաստանի կառավարության աջակցության առանցքային հիմնավորման մասին - «Որպես երեք գերակշռող եվրոպական մշակույթների խաչմերուկում գտնվող երկիր, որ նախկինում երբեմն լուրջ աշխարհաքաղաքական դժվարություններ է ունեցել, մենք սովորել ենք համատեղել բազմազանությունը և միմյանցից շատ տարբեր հայացքները: Կայունության և տնտեսական հաջողության հասնելու համար մենք ստիպված էինք ստեղծել համակարգ, որը հիմնված էր փոխհամաձայնության և քաղաքացիներին գրեթե ամեն օր ականջալուր լինելու ավանդույթի վրա: Իմ կարծիքով, սա թերևս մեր երկրի ամենամեծ ձեռքբերումն է։ Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք այդ փորձը կիսել Հայաստանի հետ»։

«ՀՀ կառավարությունը ողջունում է Շվեյցարիայի կառավարության կողմից մեկնարկող «Ժողովրդավարական ինստիտուտները և մասնակցային քաղաքականությունը Հայաստանում» ծրագիրը: Հուսով ենք ծրագրի արդյունավետ իրականացումը կխթանի կառավարության ջանքերը ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման հարցում, և կնպաստի ներառականության մշակույթի ձևավորմանը և տարածմանը հանրային կառավարման ոլորտում» - ասաց Լիլյա Աֆրկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանի անունից:

Շվեյցարիայի ֆինանսական ներդրումը 9 միլիոն շվեյցարական ֆրանկի չափով (եթե ՇԶՀԳ-ի ֆինանսական վիճակը դա թույլ  տա ժամանակի ընթացքում) նախատեսված է  մինչև 2033 թվականը: Այս նախաձեռնության հիմնական գործընկերներն են պետական հաստատությունները, մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմը, Հայաստանի Ազգային ժողովը, ֆինանսների նախարարությունը, տարբեր ճյուղային նախարարությունները և առանձին ընտրված փորձնական համայնքներ: Որպես ժողովրդավարական առանցքային շահառուներ ծրագրում  կներառվեն նաև քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններ և անկախ լրատվամիջոցներ:

Ծրագիրը կառուցված է երեք հիմնական նպատակների շուրջ։ Առաջին հերթին, այն ձգտում է աջակցել պետական հաստատություններին՝ հանրայյին քաղաքականության մշակման և բյուջետավորման գործընթացներում մասնակցայնությունը խորացնելու նպատակով: Երկրորդ, այն քաղաքացիներին և քաղաքացիների խմբերին հնարավորություն կտա կառուցողաբար և նորարարորեն փոխգործակցել պետական հաստատությունների հետ, որի արդյունքում հավասարակշռված և ներառական քաղաքական որոշումներ կկայացվեն: Եվ ի վերջո, այն կուժեղացնի անկախ լրատվամիջոցների դերը հանրային իրազեկման և կառուցողական երկխոսության խթանման գործում:

DIPPA ծրագիր հանդիսանում է Հայաստանի կառավարության հանրային մասնակցությունը խթանելու հանձնառությանն աջակցելու ուղղակի արձագանք։ Այն նպատակադրված է ժողովրդավարական գործընթացների համապարփակ բարելավմանը` կատարելագործելով և ընդլայնելով առկա քաղաքական և ինստիտուցիոնալ մեխանիզմները:

Ծրագիրը հենվելու է մասնակցային կառավարման միջազգային լավագույն փորձի վրա, այդ թվում՝ շվեյցարական։ ՇԶՀԳ-ի առաջին տարվա իրականացման հիմնական գործընկերը ՏՀԶԿ-ն է, որը միջազգայնորեն ճանաչված սեփական մեթոդաբանության հիման վրա կգնահատի պետական հաստատությունների կարողությունները և կարիքները: Քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների հետ սերտորեն համագործակցելով՝ իրականացնող կազմակերպությունը քաղաքականության մշակման և բյուջետավորման փորձարարական մոտեցումներ կկիրառվեն: Կառավարման մասնակցային և նորարարական գործիքներ փորձարկելու նպատակով զուգահեռաբար և ներառական գործընթացի արդյունքում ՏՀԶԿ-ն կառանձնացնի հանրային քաղաքականության կոնկրետ ոլորտներ և խնդիրներ։

Ծրագիրը ներդաշնակորեն միահյուսվում է Հայաստանում ՏՀԶԿ-ի ռազմավարական նպատակներին և մյուս ծրագրերին: Այն մասնավորաբար զարգացնում և խորացնում է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում Հայաստանում» հաջողված ծրագրի շրջանակներում տեղական մակարդակում հանրային մասնակցության հետ կապված ձեռբերումներըը: Այսպիսով, ակնկալվում է, որ ծրագիրը, կամրապնդի Հայաստանի՝ հետխորհրդային երկրների շարքում ժողովրդավարական կառավարման առաջատար դիրքերը։

Թեմայի այլ նորություններ