Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել

Պեսկովը Հայաստանի հետ հարաբերությունները «ոչ դյուրին» է անվանել

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է Մոսկվա-Երևան հարաբերությունների մասին:

«Հույս ունեմ` Երևանում կգերակայի հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը: Մեր եղբայրական Հայաստանի հետ ներկայում բավական ոչ դյուրին շրջան է: Հայաստանը մեզ համար ավելի քան եղբայրական է, որովհետև մեր երկրում նույնիսկ ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում: Եվ, ի դեպ, ՌԴ քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս Հայաստանի ընդհանուր բյուջեի մեջ շատ մեծ մաս է կազմում: Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում. խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է»,- aif.ru-ի հետ զրույցում ասել է նա:

Խոսելով Հարավային Կովկասի շրջանի մասին` Պեսկովը նշել է.

«Կովկասյան շրջանը այժմ գրավում է արտատարածաշրջանային ամենատարբեր ուժերի ուշադրությունը, ինչը ազդում է տարածաշրջանի երկրների` ՌԴ հետ ունեցած հարաբերությունների վրա: Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խստորեն սահմանափակվի, քանի որ այն չի կարող տարածաշրջանին կայունություն ու զարգացում բերել»:

Թեմայի այլ նորություններ