Պատմական հայրենիքը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը և զարգացումը թույլ չտալու համար․ ՀՀ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Պատմական հայրենիքը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը և զարգացումը թույլ չտալու համար․ ՀՀ վարչապետ

Պատմական հայրենիքը գործիք է ուրիշների ձեռքին՝ մեր ինքնիշխանությունը և զարգացումը թույլ չտալու համար․ ՀՀ վարչապետ

«ԱՄՆ-ի և Եվրամիության գրավչությունը մեզ համար այն է, որ հարևանների հետ հարաբերությունների բոլորովին ուրիշ մշակույթի ու քաղաքական իրողությունների կրողն են»:

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև վարչապետը շարունակեց․ «Ես հիշում եմ այս դահլիճում մեկ այլ հարցուպատասխան, երբ տարածաշրջանային գործընթացների մասին իմ որոշ պատկերացումներին ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչն ասաց՝ այնպես եք խոսում, կարծես թե մենք եվրոպական երկրներով ենք շրջափակված, իմ արձագանքը հետևյալն էր՝ իսկ դուք վստա՞հ եք, որ լավ գիտեք Եվրամիության պատմությունը, եվրոպական բազմաթիվ երկրներ անցել են միմյանց հետ արյունալի պատերազմների, կոտորածներին ու թշնամանքի միջոցով, մինչև այն պահը, երբ հասկացել են, որ պատերազմի միջոցով կորցնում են իրենց ինքնիշխանությունը, էլ չեմ ասում՝ անվտանգությունը և ապագան։

Այսօր ես խոսում են նույն բանի մասին․ մեր պատմական հայրենիքը ուղղակի գործիք է ուրիշների ձեռքին մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը և զարգացումը թույլ չտալու համար, և պետք է հանգիստ թողնել մեր պատմական հայրենիքին, եթե չենք ուզում կորցնել իրական հայրենիքը»:

Ըստ Փաշինյանի՝ պետականության և զարգացման հետագա գրավականը հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է մեր հարևանների հետ, ոչ թե պատմական, այլ իրական Հայաստանի շահերի ու գիտակցման հիման վրա. «Եվ Կառավարությունը որդեգրել է սա, որքան էլ հասկանում ենք, որ այս քաղաքականությունը, թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներ ունի, այդ մարտահրավերներից առանցքայինը, իհարկե, Ադրբեջանի շարունակվող քաղաքականությունն է»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Թեմայի այլ նորություններ