Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու համար. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 18°C
    39%
    24 կմ/ժ
  • Լոռի 13°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 24°C
    28%
    9 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    9 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    18 կմ/ժ
  • Արցախ 15°C
    76%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու համար. վարչապետ

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանին վզկապ հագցնելու համար. վարչապետ

Որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղը օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար:

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի լուծման, այլ ՀՀ-ին հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ ՀՀ-ի՝ առանց այն էլ կաշկանդված գործողությունները որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն»,- նկատեց նա:

Վարչապետի խոսքով՝ իրենք չեն գնացել այդ ճանապարհով, և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվել է հարցը լուծել ռազմական ճանապարհով, այնուհետև մեկնարկել է 44-օրյա պատերազմը։

«Հարց ասելով՝ նկատի ունեմ ՀՀ-ի հարցը, որովհետև ԼՂ հարցը վաղուց լուծվել էր, և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը»,- հավելեց վարչապետը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Թեմայի այլ նորություններ