Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    72%
    4 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    95%
    7 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    4 կմ/ժ
  • Արարատ 17°C
    74%
    12 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    72%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    72%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    68%
    5 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.23157
  • Դոլար = 387.321

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է  2-1 հաշվով։ 

Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճել ՝ Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։ 

Հենրիխ Մխիթարյանը նաև 21-րդ դարի առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճել է Եվրոպայի թոփ առաջնության տիտղոս:

«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն, քանի որ մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։ 

Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։

«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն այդպես էլ չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։

Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Թեմայի այլ նորություններ