ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ
▲ Դեպի վեր
  • Երեվան 8°C
    93%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 4°C
    99%
    7 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    97%
    8 կմ/ժ
  • Արարատ 9°C
    73%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    4 կմ/ժ
  • Արմավիր 9°C
    93%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    100%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 7°C
    93%
    4 կմ/ժ
  • Կոտայք 5°C
    91%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26623
  • Դոլար = 388.09

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագիծը հավանության արժանացավ

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին։

«Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծով սահմանվում են ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները` ներառյալ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։

«Ոստիկանության գվարդիան կգործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ոստիկանության գվարդիան կլինի ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:

Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում):

Թեմայի այլ նորություններ