Միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ԼՂ որոշ շրջանակներում, ցավոք, չհասունացավ գիտակցումը որ իրենք՝ ԼՂ ընտրված ներկայացուցիչները, պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ մեկը չի կարող օգնել: ՀՀ-ում չի կարող լինել երկրորդ կառավարություն, ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այստեղ, ՀՀ-ում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է այստեղ»,- ասաց նա: