Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ սահմանագծման աշխատանքներին՝ ընդգծելով, որ խոսքն իրավական սահմանների մասին է։
«Փաստացի ՀՀ իշխանությունների ներքո վերահսկվող տարածքի չափը դեռևս սահմանային փոփոխություն չէ»,-ասաց նա։
Ըստ նրա՝ Արծվաշենը եղել, շարունակում է մնալ ՀՀ տարածք։
Վարդանյանի խոսքով, բոլոր երկրները ողջունել են այս գործընթացը․ «Հիմա բան չեմ հասկանում, մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը, մի երկրից չկա, չկա բացարձակապես, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ»,-ասաց նա։