Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    59%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    71%
    9 կմ/ժ
  • Լոռի 12°C
    80%
    8 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    78%
    11 կմ/ժ
  • Արարատ 19°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 16°C
    76%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    59%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    59%
    25 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    59%
    9 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    54%
    13 կմ/ժ
  • Արցախ 16°C
    75%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ

Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Կանադայի վարչապետ

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Մենք անդրադառնում ենք պատմության այս մութ հատվածին, հարգանքի տուրք մատուցում զոհերին և անդրադառնում այն ցավին, որը շատերը դեռ կրում են:

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելու Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը շատ կանադացիների և հատկապես կանադահայերի համար մեծ նշանակություն ունի։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունները երբեք չմոռացվեն:

Կանադայում ապրիլին նշվում է Ցեղասպանության, հիշողության, դատապարտման և կանխարգելման միամսյակը, որը հիշեցնում է մեզ անտարբերության հետևանքների մասին: Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է դիմակայենք ատելությանը և պաշտպանենք բազմազանությունը, ներառականությունը և մարդու իրավունքները: Դա մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունն է:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է: Նշելով այս կարևոր օրը, ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին մարդկության այս անիմաստ կորստին: Եկեք կառուցենք մի հասարակություն, որտեղ բոլորն իրենց ապահով զգան խտրականությունից և բռնությունից»,- նշված է Կանադայի վարչապետի հայտարարության մեջ:

Թեմայի այլ նորություններ