Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ. Փաշինյան

Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ. Փաշինյան

Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Kathimerini օրաթերթին տված հարցազրույցի շրջանակում: Թեմայի առնչությամբ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև.

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս - Եզրափակելով մեր հարցազրույցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, և ո՞րն է Ձեր ուղերձը հույն ժողովրդին:

Նիկոլ Փաշինյան - Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում: Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը: Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի։

Եզրափակելով բարեկամ հույն ժողովրդին մաղթում եմ խաղաղ բարգավաճում և առաջընթաց։

Թեմայի այլ նորություններ