Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    58%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    71%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    72%
    1 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 15°C
    55%
    12 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    83%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    58%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    65%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    58%
    11 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    53%
    8 կմ/ժ
  • Արցախ 12°C
    94%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին՝ խոշոր չափերով գողություն կատարելու համար. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ՔԿ լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 34-ամյա իր ընկերոջ հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ընկերոջ կողմից վարվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով  մեկնել  են Մերձավան գյուղ: Մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ նրանք մետաղյա լինգով կոտրել են վերոնշյալ գյուղում գործող արտադրամասի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել արտադրամասի տարածք՝ կատարելով էլեկտրական և շինարարական սարքերի գողություն, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով  խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի  44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել  դատարան:  Իսկ նրա ընկերոջ մասն  առանձնացվել է առանձին վարույթում, նշված քրեական գործի շրջանակներում վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պատճառված գույքային վնասի մեծ մասը վերականգնվել է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ