Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    88%
    0 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    93%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    96%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    83%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    96%
    3 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    88%
    0 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    88%
    0 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.25227
  • Դոլար = 389.501

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող այն լուրերին, թե իբր ինքը դեմ է Ակադեմիական քաղաքի կառուցմանը։

Ըստ նրա՝ Ակադեմիական քաղաքի կառուցման մասին իր արտահայտած մտքերը այլ կերպ են ներկայացրել ու որոշակի բնորոշումներ տվել դրանց։

«Ասում են, թե ես դեմ եմ գնում Ակադեմիական քաղաքի կառուցման գործընթացում ՀՀ վարչապետին և ներկայիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ Միայն կարող եմ ասել, որ դրանք որոշ մարդկանց ոչ ադեկվատ երևակայության դրսևորումն են։ Նման բան չկա և չի կարող լինել, քանի որ դեռ այն ժամանակ, երբ ես ԿԳՄՍ նախարար էի, ունեցել եմ ՀՀ վարչապետի լիակատար աջակցությունը։ Ակադեմիական քաղաքի կոնցեպտը ներառված է կրթության ռազմավարության մեջ, որը ընդունվել է իմ՝ նախարար եղած ժամանակ։ Որպես նախարար հնչեցրած իմ բոլոր առաջարկները ստացել են մեծ աջակցություն։ 2020-2022 թվականներին իրականացրել ենք կրթական բազմաթիվ բարեփոխումներ։ Լուրջ քայլեր են արվել, օրինակ՝ Զինապարտության մասին օրենքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ ԳՏՃՄ ուղղություններով սովորողներին տրամադրվում է տարկետում»,- ասում է նա։

Դումանյանի խոսքով՝ մարդիկ, որոնք քաղաքի կառուցման գործընթացի վերաբերյալ ապատեղեկատվություններ են տարածում, բավականաչափ հեռու են կրթությունից․ «Իրենք այլ հետաքրքրություններ ունեն, որը մեզ համար ընդունելի չէ։ Մենք ամեն ինչ արել ենք և անում ենք՝ բացահայտելու կրթական ոլորտում բովանդակային խնդիրները։ Այո՛, կրթական ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, և դրանք նոր չեն, տարիների ընթացքում են ձևավորվել, և մենք հետևողականորեն այդ խնդիրները լուծելու ճանապարհին ենք։ Լուծման տարբերակներից ամենագլխավորը Ակադեմիական քաղաքն է։ Կա ցանկություն, որ դա շուտ լինի, բայց այնպիսի մեգանախագիծ է, որի կառուցումը տևական ժամանակ է պահանջելու»։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ԿԳՄՍ նախկին նախարարը դեմ է, որ Երևանի պետական և Բժշկական համալսարանները տեղափոխվեն և ընդգրկվեն կրթական քաղաքում, Դումանյանը շեշտում է՝ միանշանակ ապատեղեկատվություն է․ «Իրականում ես վերջերս հարցազրույցներից մեկի ընթացքում ասել եմ, որ կցանկանայի՝ երկու համալսարանների շենքերը Ակադեմիական քաղաքի կառուցումից հետո էլ ծառայեն որպես այդ երկու բուհերի կենտրոնական մասնաշենք։ Բայց որ Մայր բուհն ու բժշկականը ևս պետք է ներառվեն ու լինեն այն տարածքում, որտեղ կառուցվելու է Ակադեմիական քաղաքը, փաստ է։ Իսկ որ շենքերը ծառայեն, օրինակ, որպես բուհի ադմինիստրատիվ կենտրոններ, այդպիսի կարծիք հնչել է անգամ քաղաքի կառուցման քննարկումների ժամանակ։ Ակադեմիական քաղաքը շատ լավ հնարավորություն կտա ընդլայնվելու համար»։

Նրա խոսքով՝ մանրակրկիտ քննարկման կարիք ունի Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կրթական քաղաք տեղափոխման հարցը՝ հաշվի առնելով հաստատության եզակի առանձնահատկությունը: Նրա դիտարկմամբ՝ քննարկումներում պետք է կարևորել նաև մասնագիտական շրջանակի կարծիքը։

Թեմայի այլ նորություններ