Կկատարելագործվեն էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը. ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ
▲ Դեպի վեր
  • Երեվան 29°C
    15%
    11 կմ/ժ
  • Շիրակ 25°C
    29%
    13 կմ/ժ
  • Լոռի 21°C
    52%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    61%
    10 կմ/ժ
  • Արարատ 30°C
    20%
    14 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    49%
    12 կմ/ժ
  • Արմավիր 30°C
    15%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    52%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 28°C
    15%
    11 կմ/ժ
  • Կոտայք 26°C
    31%
    7 կմ/ժ
  • Արցախ 21°C
    56%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Կկատարելագործվեն էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը. ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ

Կկատարելագործվեն էթիկայի և վարքագծի կանոնների պահպանման ընթացակարգերը. ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փաթեթ

ՆԳ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ոստիկանության կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով կսահմանվեն ծառայողների կարգապահության չափանիշները և կարգապահական պատասխանատվության կարգավորումները։
ՆԳՆ-ն առաջիկայում կանցկացնի նաև նախագծերի փաթեթի հանրային քննարկմանը նվիրված միջոցառում: Շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք նախագծերի փաթեթի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները կարող են թողնել e-draft.am կայքում:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է․
. Ոստիկանության և Փրկարար ծառայության կարգապահական կանոնագրքերում հստակ սահմանել ծառայողների վարքագծի, գործողությունների վերաբերյալ ակնկալիքները,
. կանոնակարգել կարգապահական խախտումների համար ծառայողներին պատասխանատվության ենթարկելու կարգը՝ նախատեսելով խախտման հստակ չափանիշներ,
. կատարելագործել տույժերի և խրախուսանքների կիրառման համակարգը,
. սահմանել էթիկայի հանձնաժողովի ձևավորման և գործունեության առանձնահատկությունները,
. ծառայողական քննության անցկացման ճկուն ընթացակարգ սահմանել,
. Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ընդլայնել ղեկավար անձանց շրջանակը, որոնք կկիրառեն համապատասխան խրախուսանքի և կարգապահական տույժի տեսակները,
. Ոստիկանության որոշ գործառույթների իրականացումը ապահովել քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց միջոցով։

Թեմայի այլ նորություններ