Իշխանությունը չի բացառում Հայաստանում ռուսական ալիքների եթերազրկումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    51%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    90%
    4 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    75%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    29%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    68%
    9 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    51%
    18 կմ/ժ
  • Արցախ 14°C
    78%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17296
  • Դոլար = 388.08

Իշխանությունը չի բացառում Հայաստանում ռուսական ալիքների եթերազրկումը

Իշխանությունը չի բացառում Հայաստանում ռուսական ալիքների եթերազրկումը

Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներն արգելափակելուց հետո իշխանությունը չի բացառում Հայաստանում ռուսական ալիքները եթերազրկելու հնարավորությունը։ Ազգային ժողովում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է դիտարկել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը։

«Հույս ունենք, որ մեր առաջարկները՝ միջկառավարական համաձայնագրի խմբագրման վերաբերյալ, կընդունվեն։ Եթե դրանք չընդունվեն, ապա ես իրականում չեմ բացառում հավանականություն, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է և դիտարկել այդ համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակը», - ասաց Հայրապետյանը:

Նախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ խմբագրումներ են առաջարկում զանգվածային հաղորդակցության ոլորտի երկկողմ համաձայնագրում։ Շեշտեց՝ այդ հարցում հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված։

Երկու շաբաթ առաջ էր Երևան հայտնել՝ իր տարածքում եթերազրկել է Կրեմլի հայտնի խոսափողներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումները։ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները, ըստ Երևանի, խախտել են զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը։ Փաստաթղթի 5-րդ հոդվածով, մասնավորապես, ամրագրված է՝ հեռարձակվող ալիքներում պետք է բացառվի կողմերի ժողովուրդների, ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությունը։

Պարզվում է՝ Սոլովյովի հաղորդումները եթերազրկվել են, քանի որ Մոսկվան չի համաձայնել, որ դրանք խախտել են երկկողմ համաձայնագիրը։ Հայկական պատվիրակությունն այդ հարցով Մոսկվա էր մեկնել։

«Ոչ թե մեր նպատակն է այս իրավիճակի սրումը, այլ ընդհակառակը՝ կառուցողական միջավայրում, որակյալ, առողջ բանավեճի արդյունքում ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը կաշխատի, ստանալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ ամրագրված խախտումների դեպքում կհետևեն սանկցիաներ: Այսօրվա գործող կարգավորումները նման հնարավորություն չեն տալիս, մինչդեռ հանրային մուլտիպլեքսում գործող հայկական հեռուստաալիքները գործում են խաղի այդ կանոններով», - ընդգծեց Մխիթար Հայրապետյանը:

Սոլովյովի հաղորդումներում Հայաստանին ու նրա իշխանություններին հաճախ են անդրադառնում, ընդ որում՝ երբեմն մանիպուլացնող վիրավորական ձևակերպումներով ու բնորոշումներով։ Նման ձևակերպումներ լինում են նաև ռուսական մյուս հաղորդումներում. ինչո՞ւ դրանք ևս չեն արգելափակվել Հայաստանում, Մխիթար Հայրապետը հստակ պատասխան չտվեց։ «Ազատությանն» էլ նախարարությունից խոստացան այդ հարցի պատասխանն առաջիկայում տալ։

Մինչ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում ռուսական ալիքների հարցը փորձում են կառուցողական եղանակով լուծել, իշխանության որոշ ներկայացուցիչներ կողմ են ընդհանրապես ռուսական ալիքները եթերազրկելուն։ Այդ մասին բարձրաձայնում են նաև ոլորտի առանձին փորձագետներ, բայց Կառավարությունը նման հրապարակային հայտարարություն չի արել։

Թեմայի այլ նորություններ