Ինչ վիճակում են Նորքի ոստիկանության բաժանմունք ներխուժման փորձ կատարած և նռնակից վիրավորում ստացած անձինք
▲ Դեպի վեր
  • Երեվան 25°C
    24%
    9 կմ/ժ
  • Շիրակ 22°C
    37%
    9 կմ/ժ
  • Լոռի 21°C
    50%
    12 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    56%
    15 կմ/ժ
  • Արարատ 26°C
    28%
    11 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    49%
    14 կմ/ժ
  • Արմավիր 26°C
    24%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 18°C
    44%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 24°C
    24%
    9 կմ/ժ
  • Կոտայք 22°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 21°C
    47%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Ինչ վիճակում են Նորքի ոստիկանության բաժանմունք ներխուժման փորձ կատարած և նռնակից վիրավորում ստացած անձինք

Ինչ վիճակում են Նորքի ոստիկանության բաժանմունք ներխուժման փորձ կատարած և նռնակից վիրավորում ստացած անձինք

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքում օրերս ներխուժման փորձ կատարած երեք անձանցից երկուսը, որոնք վիրավորում էին ստացել նռնակի գործարկումից, շարունակում են մնալ բժիշկների հսկողության ներքո:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց առողջապահության նախարարության խոսնակը:

«Մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, մյուսինը՝ ծանր, կյանքին սպառնացող վտանգի ռիսկ չկա»,- մանրամասնեց նա:

Հիշեցնենք՝ մարտի 24-ին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, հիմնականում՝ «Մարտական եղբայրության» անդամներ, որոնք պահանջում էին, որ ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն էր տեղի ունեցել, 2 քաղաքացի բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր բուժհաստատություն։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նռնակի պայթյունից տուժել էին ներխուժող անձանցից 2-ը, նրանք ունեն ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։

ԱԱԾ հատուկջոկատայիններին և ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել և բերման ենթարկել նռնակով զինված անձին:

Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ կատարված խուզարկություններով ԱԺԲ  գրասենյակում հայտնաբերվել են փաստաթղթեր զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:

Թեմայի այլ նորություններ