Հրաձգություն Մոսկվայի Crocus City Hall-ում․ նախնական տվյալներով 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹԱՐՄԱՑՎՈՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    27%
    6 կմ/ժ
  • Շիրակ 20°C
    45%
    4 կմ/ժ
  • Լոռի 19°C
    58%
    9 կմ/ժ
  • Տավուշ 18°C
    58%
    12 կմ/ժ
  • Արարատ 25°C
    34%
    8 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    53%
    12 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    27%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 16°C
    56%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    27%
    6 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    43%
    11 կմ/ժ
  • Արցախ 20°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

Հրաձգություն Մոսկվայի Crocus City Hall-ում․ նախնական տվյալներով 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հրաձգություն Մոսկվայի Crocus City Hall-ում․ նախնական տվյալներով 40 զոհ և ավելի քան 100 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լրատվամիջոցները հաղորդում են «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին: Հրշեջներն այրվող շինությունից դուրս են բերել շուրջ հարյուր մարդու: Տեղի է ունենում այրվող տանիքից մարդկանց տարհանում:

«Հանդերձավորված երեք անձինք ներխուժել են Crocus City Hall-ի առաջին հարկ և ավտոմատներից կրակ բացել, դրանից հետո նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել դահլիճ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- հայտնել է Ria.ru-ի թղթակիցը։

«Այսօր սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել Crocus City առևտրի կենտրոնում։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։ Հրահանգել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր տուժել են միջադեպի ժամանակ»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։

«Դեսպանատունը վերահսկում է տեղեկություններն այն մասին, որ ծայրահեղականները ծրագրում են հարձակումներ խոշոր միջոցառումների ժամանակ, ներառյալ համերգները Մոսկվայում: ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում առաջիկա 48 ժամվա ընթացքում զերծ մնալ խոշոր միջոցառումներին մասնակցելուց։ Խուսափեք այն վայրերից, որտեղ մարդիկ հավաքվում են: Ստուգեք ձեր տեղական մամուլը թարմացումների համար: Զգույշ եղեք մարդաշատ միջավայրերում»,- ասված էր նախազգուշացման մեջ։

 

Թեմայի այլ նորություններ