ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    87%
    2 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    93%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    77%
    2 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 10°C
    65%
    7 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    87%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    87%
    2 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    65%
    6 կմ/ժ
  • Արցախ 12°C
    95%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև:

1915թ․ սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով: Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից:

Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։

Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։

Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով:

Թեմայի այլ նորություններ