ՀԱՊԿ-ը որպես դաշնակից չէր ուզում գալ, դրանով լուծարվելու էր ՀՀ պետականությունը. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    28 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

ՀԱՊԿ-ը որպես դաշնակից չէր ուզում գալ, դրանով լուծարվելու էր ՀՀ պետականությունը. վարչապետ

ՀԱՊԿ-ը որպես դաշնակից չէր ուզում գալ, դրանով լուծարվելու էր ՀՀ պետականությունը. վարչապետ

Հայաստանի պետականությունը զրոյացնելու և վերացնելու հաջորդ փուլը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին, ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ-ն լուծարված էր, Կառավարությունը հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, և Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով. «Այն ժամանակ կային ուժեր, որոնք մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի, ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության, նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ն չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպած պարտավորությունները բոլորովին այլ բան մասին էին վկայում»։

Հետո, ըստ վարչապետի, պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով, փաստացի, Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից․ «Ինչևէ, եթե Կառավարությունը այն ժամանակ տուրք տար էմոցիաներին ու նման շեշտադրություններին, իրադրությունը կգնար հետևյալ սցենարով․ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանությունների ձևավորում և ՀՀ պետականության փաստացի լուծարում»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Թեմայի այլ նորություններ