ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում. Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին
▲ Դեպի վեր
  • Երեվան 26°C
    21%
    7 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    33%
    7 կմ/ժ
  • Լոռի 22°C
    48%
    13 կմ/ժ
  • Տավուշ 20°C
    57%
    14 կմ/ժ
  • Արարատ 28°C
    26%
    13 կմ/ժ
  • Սյունիք 22°C
    45%
    14 կմ/ժ
  • Արմավիր 28°C
    18%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 19°C
    41%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 25°C
    21%
    7 կմ/ժ
  • Կոտայք 24°C
    37%
    15 կմ/ժ
  • Արցախ 22°C
    48%
    13 կմ/ժ
:
  • Եվրո = 386.9005
  • Ռուբլի = 4.23686
  • Դոլար = 388.602

ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում. Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում. Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում:

«Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։ Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»,- ասել է վարչապետը:

Թեմայի այլ նորություններ