Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառում ներկայացվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    77%
    0 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    76%
    7 կմ/ժ
  • Լոռի 10°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    97%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    66%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    79%
    6 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    72%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    10 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    63%
    4 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    79%
    2 կմ/ժ
  • Արցախ 17°C
    50%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 385.3008
  • Ռուբլի = 4.22562
  • Դոլար = 388

Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառում ներկայացվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը

Հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառում ներկայացվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը

Ինչպես տեղեկացավ interLur.com լրատվական գործակալությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լրատվության բաժնից՝ հանրակրթության պետական չափորոշչում «Օտար լեզուներ» բնագավառը ներկայանում է անգլերենով, գերմաներենով, ռուսերենով և ֆրանսերենով։ ՀՀ ԿԳՄՍՆ տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Հանրակրթության պետական չափորոշչով թվարկված լեզուներից առնվազն երկուսի ուսուցումը պարտադիր է։ Բացի այդ, ըստ ԿԳՄՍՆ նախարարի N-405-Ն հրամանի՝ ևս մեկ օտար լեզվի ընտրության հնարավորությամբ, աշակերտները կարող են սովորել ևս մեկ օտար լեզու։ Այս կերպ ապահովվում է հանրակրթության շրջանավարտների բազմալեզվության և միջմշակութային կարողունակությունների զարգացումը։

Բնագավառի շրջանակում մշակված առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը շեշտադրում են աշակերտի՝ բազմալեզու հաղորդակցության ժամանակ ակտիվ սոցիալական դերակատար լինելը։ Նախատեսվում է, որ օտար լեզուներով հաղորդակցությունը կօգնի աշակերտին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննական մտածողությամբ օժտված անհատ, համագործակցել անձնական, խմբային, համայնքային և հասարակական հնչեղության հարցերի լուծման նպատակով։

Ի տարբերություն նախորդի` նոր չափորոշիչը և օրինակելի ուսումնական ծրագրերը կառուցվել են՝

  • Հանրակրթության պետական չափորոշիչներում ներառված կարողունակությունների և կրթական աստիճանների համար նախատեսված վերջնարդյունքների հետ սերտ առնչությամբ:
  • Հիմնական գաղափարների առանցքի շուրջ ձևավորվող կրթության մոդելով՝ «Հաղորդակցում», «Մշակույթ», «Քննական և ստեղծարար մտածողություն» և «Ինքնություն» հիմնական գաղափարների հենքի վրա:
  • «Լեզուների իրազեկության եվրոպական շրջանակի» A1 – B2 մակարդակներին համահունչ․նախատեսվում է, որ հանրակրթության շրջանավարտը դպրոցը կավարտի B2 մակարդակի լեզվիմացությամբ:
  • Բոլոր լեզուների համար որդեգրվել է նույն` հաղորդակցական կարողությունների զարգացման և ինտեգրման մոտեցումը, ուստի նախկինում «Ռուսաց լեզու» դասընթացում «Литературное чтение»-ի հատվածական գրական նյութերն այժմ դիտվում են որպես նույն դասընթացի անքակտելի մասը: Այդ նյութերը պետք է նպաստեն առաջարկվող թեմայի շրջանակում բանավոր և գրավոր խոսքի, քննական և ստեղծարար մտածողության կարողունակությունների զարգացմանը:

Թեմայի այլ նորություններ