Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը, սակայն հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն. Արոնյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    45%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    22 կմ/ժ
  • Լոռի 15°C
    66%
    17 կմ/ժ
  • Տավուշ 15°C
    75%
    1 կմ/ժ
  • Արարատ 20°C
    33%
    29 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    37%
    4 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    45%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 13°C
    49%
    32 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    45%
    9 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    44%
    14 կմ/ժ
  • Արցախ 20°C
    62%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 386.8004
  • Ռուբլի = 4.22843
  • Դոլար = 387.321

Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը, սակայն հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն. Արոնյան

Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը, սակայն հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն. Արոնյան

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանել է համացանցում պտտվող այն լուրերը, ըստ որոնց ինքն ընկերուհի ունի: Նա որոշել է անկեղծանալ և խոստացել է անկեղծ լինել ողջ կյանքի ընթացքում: 

«Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը: Համենայն դեպս, այն արդեն իսկ փոխել է իմը: Արիանային կորցնելն ամենավատ բանն էր, որ ես երբևէ զգացել էի: Այս դժոխքի միջով անցնելն ստիպեց ինձ հասկանալ ինքս ինձ ու վերլուծել կյանքս:
 
Ես գիտեմ, որ Արին միշտ ուզում էր, որ ես ազնիվ լինեմ, ճշմարիտ լինեմ ինքս ինձ հետ և մարդկանց առջև բաց, քանի որ ես հենց այդպիսին եմ: Այսպիսով, այս նամակում ես ուզում եմ անկեղծանալ իմ կյանՔում վերջերս կատարվելիքի մասին և խոստանալ շարունակել լինել անկեղծ~ իմ ողջ կյանքի ընթացքում:
 
Հիմնական բանը, որ ես ուզում եմ կիսել ձեզ հետ, այն է, որ ես այժմ ունեմ մարդ իմ կյանքում, որն ստիպում է ինձ կրկին ցանկանալ ապրել: Ճակատագիրն ինձ սեր ու լույս բերեց Անիի կերպարանքով, և ես զգում եմ, որ այսուհետ բոլոր դժբախտությունները անցյալում են: Անին ամենաբարի ու նվիրված մարդկանցից է, որ ես երբևէ հանդիպել եմ: Մեր հետաքրքրություններն ու նպատակները կյանքում շատ նման են: Նա հասկանում է ինձ բոլոր լեզուներով:
 
Ուզում եմ նաև տեղեկացնել որ հասկացել եմ այն, որ եթե իմ առողջությունն ու կյանքը թույլ տան, ես շախմատ կշարունակեմ խաղալ մինչև իմ կյանքի մայրամուտը: Ես հավատում եմ, որ մենք ամենքս կյանք ենք գալիս մի առաքելության համար: Ես չեմ ընտրել շախմատիստ դառնալը:
 
5 տարեկանիս լուսանկարում կանգնած եմ շախմատային տախտակը ձեռքիս տակ դրած, սակայն ես սովորեցի շախմատ խաղալ միայն, երբ 9 տարեկան էի: Ես սիրում եմ շախմատային աշխարհը և ուրախ եմ, որ իմ գործընկերներից շատերը խելացի և հոգատար մարդիկ են: Ես հավատում եմ, որ եկել եմ այս աշխարհ` շախմատիստ լինելու, իմ սկզբունքներին նվիրված և հավատարիմ լինելու համար:
 
Ես համոզված եմ, որ Արին նույնպես կաջակցեր իմ կյանքն ընդմիշտ շախմատին նվիրելու որոշումը: Ես 13 տարի հավատարիմ եմ եղել ու սիրել եմ կնոջս, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսի զգացողություններ եմ ապրել նրան կորցնելուց հետո: Ես գիտեմ նաև, որ հրեշտակներն ինձ ուղարկել են սիրելու և սիրվելու ևս մեկ հնարավորություն:

Ես հարգում և հարգելու եմ կնոջս հիշատակը ոչ թե մեկ տարի, այլ իմ ողջ կյանքի ընթացքում: Ես վստահ գիտեմ, որ նա կցանկանար, որ ես շարունակեի ապրել և երջանիկ լինել կյանքում: Ես հավատում եմ, որ սիրել իմացող մարդիկ կհասկանան ինձ: Ես շնորհակալ եմ Անիին և ընկերներիս` բոլոր դժվարին պահերին կողքիս լինելու համար:

Սիրելիներս, նամակիս հիմնական նպատակը Ձեզ տեղեկացնելն էր, որ ես երջանիկ եմ, առողջ և շնորհակալ Աստծուն, որ շրջապատված եմ սիրով: Մաղթում եմ, որ դուք բոլորդ ունենաք սեր և առողջություն, քանզի չկա կյանքում առավել կարևոր ոչինչ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Արոնյանի կինը` Արիաննե Կաոիլին, մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած Lexus RX350 մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիայի փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Արիաննեն մահացել էր հիվանդանոցում էր` մարտի 30-ին։ 

Սիրելի ընկերներ, Այս տարին անտանելի բարդ տարի էր ինձ համար: Տարի, որը անհասկանալի կերպով փոխելու է մեր կյանքը:...

Posted by Levon Aronian on 2020 թ. օգոստոսի 6, հինգշաբթի

Թեմայի այլ նորություններ