Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ուրեմն ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 23°C
    27%
    15 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    39%
    32 կմ/ժ
  • Լոռի 13°C
    90%
    6 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    75%
    8 կմ/ժ
  • Արարատ 24°C
    26%
    11 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    72%
    8 կմ/ժ
  • Արմավիր 24°C
    27%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    92%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 22°C
    27%
    15 կմ/ժ
  • Կոտայք 20°C
    50%
    17 կմ/ժ
  • Արցախ 15°C
    75%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 385.9005
  • Ռուբլի = 4.17746
  • Դոլար = 388.501

Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ուրեմն ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան

Երբ ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, ուրեմն ընդունում ենք իրական Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան

Պիտի ասեմ, որ այդ թվում ընդդիամադիր պատգամավորների ելույթներում կային բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ ես կոնկրետ հարցեր եմ հասցեագրել և հանձնարարականներ տվել նախարարներին։

Այս մասին Ազգային ժողովում եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս երկու օրերի քննարկումը առարկայացրեց բանավեճը՝ պատմական Հայաստանի և իրական Հայաստանի հայեցակարգերի միջև։ Շատ կարևոր հարց է՝ ինչպես կարո՞ղ է մի տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի և մի քանի մետր հետո սկսել լինել Ադրբեջան, սա շատ կարևոր հարց է, իսկ ինչպե՞ս կարող է մի տեղ լինել 7-րդ դարի եկեղեցի, իսկ մի քանի մետր այն կողմ լինել Թուրքիա։

Մենք ընդունո՞ւմ ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, թե՞ չենք ընդունում։ Ես ասում եմ ՝ ես և ՀՀ կառավարությունը ընդունում ենք, որ Խոր-Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է և Հայաստանի կառավարության համար այս արձանագրումը անվտանգության ապահովման համար կարևորագույն միջոց է․ ռազմավարական ընտրությունը սրա մեջ է»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ երբ մենք ասում ենք՝ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիա չկա, մենք ընտրում ենք պատմական Հայաստանը, երբ ասում ենք, որ Խոր Վիրապից մի քանի մետր այն կողմ Թուրքիան է, մենք ընդունում ենք իրական Հայաստանը․ նույն մոտեցումը Ոսկեպարի դեպքում է։

Թեմայի այլ նորություններ